Ներքին 6 ամիս առաջ - 16:01 05-01-2026

Գյումրիի սառցակալած փողոցները մնացել են արևի հույսին

Ձյան վերջին տեղումներից հետո Գյումրիի փողոցներն ու մայթերը սառցակալած են, քաղաքացիները սոցցանցի իրենց էջերում ցույց են տալիս և կատակում, որ Գյումրիի փողոցները դարձել են անվճար սահադաշտ։

Քաղաքացիները դժվարությամբ են տեղաշարժվում՝ հաճախ ենթարկվելով սայթաքումների և վնասվածքների։

Շատ բնակիչներ նշում են, որ առավոտյան ժամերին մայթերով քայլելն անհնար է, իսկ տարեցների համար՝ հատկապես վտանգավոր։ Ստացվում է, որ Գյումրիի սառցակալած փողոցները մնացել են արևի հույսին։ Չնայած, որ ամեն օր Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջում ներկայացվում են ձնամաքրման աշխատանքների մասին պատմող տեսանյութեր։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Գյումրիի սառցակալած փողոցները։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված