Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 21:16 04-01-2026

Կիևում մեքենայի պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն

Հունվարի 4-ին Կիևում մեքենայի պայթյունի հետևանքով մեկ զինծառայող վիրավորվել է։ Գրում է «Ազատութունը»։

Դատախազությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն ։

Կիևի Օբոլոնսկի շրջանում պայթյունը տեղի է ունեցել մեքենայի բեռնախցիկը բացելուց հետո։

«Պայթյունի հետևանքով զինծառայողը վիրավորվել է բեկորներից։ Նրա կողքին գտնվող կինն անվնաս է մնացել»,- հայտնել են դատախազությունից։

Զոհի ինքնության մասին տվյալներ չեն հրապարակվում։

Կիևի դատախազությունը վարույթ է հարուցել ահաբեկչական գործողություն հոդվածով։