Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:42 02-01-2026

Շվեյցարիայում հրդեհից հետո վեց իտալացի դեռևս անհետ կորած է համարվում

Իտալիայի վեց քաղաքացի անհետ կորած է համարվում Կրանս Մոնտանա քաղաքի բարում բռնկված հրդեհից հետո, 13-ը վիրավորվել են:

Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին, ով Շվեյցարիա է ժամանել դեպքի վայր։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է 13 իտալացի, որոնցից երեքը հոսպիտալացվել են Նիգուարդա հիվանդանոցում (Միլանում), չորրորդը ներկայումս տեղափոխվում է այնտեղ, իսկ վեցը դեռևս անհետ կորած են համարվում։

Մյուս երեք զոհերը չեն ճանաչվել։ Մենք հույս ունենք, որ նրանք անհետ կորած իտալացիներն են», -իտալական հեռուստատեսությամբ ասել է Տայանին։

Նրա խոսքով՝ իտալական կողմը չի հաղորդի որևէ մահվան կամ վիրավորման մասին, մինչև չստանա ստացված տեղեկատվության հաստատումը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել