copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 16:17 02-01-2026

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրված մեքենաների թիվը հասել է 1173-ի

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրված մեքենաների թիվը հասել է 1173-ի, մինչդեռ նախորդ տարի Նոր տարվա գիշերը այրվել էր 984 մեքենա, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ BFMTV-ն հայտնել էր, որ Ֆրանսիայում Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ այրվել է ավելի քան 800 մեքենա։

«Այրված տրանսպորտային միջոցների թվի աճ է գրանցվել. այրվել է 1173 տրանսպորտային միջոց՝ նախորդ տարվա 984-ի համեմատ»,- ասվում է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։

Բռնության և գույքի վնասման դեպքերի կապակցությամբ երկրում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 505 մարդ, որոնցից 403-ը կալանավորվել են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է