Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:45 01-01-2026

Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը

Մենք գաղափար անգամ չունեինք, որ 2025-ը ճակատագրական է լինելու բոլորիս համար։ Այս մաաին սոցցանցի իր էջում գրել է Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը։

«Անցած տարի այս օրը, երբ դիմավորում էինք 2025 թվականը` այնքան մեծ սպասելիքներ և ակնկալիքներ ունեինք։

Մեր ընտանիքի ավանդույթին համաձայն հավաքվել էինք Պապիկիս և Տատիկիս տանը` բոլորս ներկա էինք և անհամբեր նայում էինք ժամին՝ սպասելով, որ 24-ը դառնա 25։
Եվ մենք գաղափար անգամ չունեինք, որ այդ տարին ճակատագրական է լինելու բոլորիս համար։

Ես չեմ կարողանում մտքերս արտահայտել, քանի որ արցունքները խեղդում են կոկորդս։ Միայն կարող եմ ասել՝ Պա՜պ, ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ։

Ուզում եմ իմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել քեզ, Պա՜պ ջան , դու արել ես ամեն բան, որ մենք լինենք երջանիկ, առողջ և ապահովված:

Շնորհակալ եմ , անչափ շնորհակալ եմ կյանքի բոլոր քո տված խորհուրդների համար։
Շնորհակալ եմ, որ միշտ եղել ես մեզ համար լավագույն Պապան։

Շնորհակալ եմ, որ քեզանից հետո թողեցիր մեզ քո ազգի սերն ու հարգանքը՝ այն ամենը ինչ դու տալիս էիր ու ստանում փոխադարձ։

Եվ մենք միշտ ամեն բան անելու ենք, որ քո անունը բարձր պահենք, քո կիսատ թողածը հասցնենք ավարտին։

Թող 2026 թվականը հենց այդ ամենի սկիզբը լինի, Պա՛պ։

Ես անսահման կարոտում եմ քեզ և ամեն վայրկյան զգում քո կարիքը։

Գիտեմ, որ դու ամեն ինչ տեսնում ու լսում ես։

Շնորհակալ եմ անչափ ամեն բանի համար, Պա՜պ ջան»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան