Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 21:54 30-12-2025

ԱՄՆ-ն պատրաստակամ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Լեհաստանի վարչապետ

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին մասնակցելու իր պատրաստակամության մասին՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

Այս մասին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Սա կարող է ներառել ամերիկյան զորքերի ներկայությունը սահմանին, կամ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շփման գծի երկայնքով», – նշել է Լեհաստանի վարչապետը։