Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:00 30-12-2025

Հրեղեն ձին 2026-ին քանդուքարափ կանի հինը․ աստղաբանի կանխատեսումները

Oragir.News-ը տարեմուտին ընդառաջ զրուցել է աստղաբան Ալինա Դերձյանի հետ։

Հարցազրույցի շրջանակներում աստղաբանի հետ զրուցել ենք 2026 թվականին սպասվող գլխավոր փորձությունների, ժողովրդի սոցիալական վիճակի, Հայաստանի սահմանային անվտանգության, արտաքին և ներքին մարտահրավերների, և իհարկե, ամանորյա հրաշքի, երազանքի, հաջողության և երջանկության մասին։

«Իրականում, շատ բաներ կան, որոնք կանխատեսելու համար պետք չէ աստղաբան լինել, մի փոքր վերլուծելու ունակությունը բավարար է, որ մոտավոր պատկերացնենք, թե մեզ ինչ է սպասվում։ Աստղաբանությունն այս հարցում օգտակար է նրանով, որ անկողմնակալ հաստատում կամ բացառում է ենթադրվելիք իրադարձությունները»,- ասում է Ալինա Դերձյանը։

Վերջինը զգուշացնում է՝ Հրեղեն ձիու սմբակներն անցյալ կյանքի հին խրճիթները քանդելու են, պետք է նորը կառուցելու մասին մտածել․ « Ձին գալիս է քանդուքարափ անելու հինը, չի թողնելու քարը՝ քարին»։

«Մի մեծ, նոր փուլի սկզբում ենք, պետք է խելամիտ լինել ու թույլ չտալ, որ քեզ մանիպուլացնեն։ Պետք է մի փոքր ավելի սթափ լինել, չտրվել էմոցիաներին։ Ժողովրդի էմոցիաների վրա կխաղան այն գործիչները, ովքեր սիրում են ուրիշի ձեռքերով կրակից հանել շագանակները»,- կանխատեսում է աստղաբանը։

«Եվս մի կարևոր բան․ միշտ պետք է հիշել, որ մենք այս մոլորակի վրա միայնակ չենք ու մեր կյանքը պայմանավորված է նաև հարևանների վիճակով։ Չես կարող հանգիստ ապրել, եթե կողքիդ խնդիրներ կան»,- ընդգծում է Ալինա Դերձյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը