copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:47 29-12-2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ դեսպան է նշանակել Թիմոր-Լեշտիում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Թիմոր-Լեշտիի Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»։