copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 22:10 27-12-2025

Նիկոլի բերած «խաղաղությունը» արցախյան տարբերակով է լինելու․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդես էր գալիս որպես «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ և հակաօլիգարխիկ, դասակարգային պայքարի առաջամարտիկ (որպես խորհրդանիշ ընտրել էր մուրճը): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա:

«Նաև խոստանում էր հակաօլիգարխիկ պայքար մղել: Խաբեց: Ինչպես միշտ: Արցախը հանձնեց Ադրբեջանին ու կառուցեց սուպերօլիգարխիկ համակարգ՝ թալանը հասցնելով աննախադեպ չափերի:

Հիմա նույն բանն է ուզում անել ու 2026-ի ընտրությունների ժամանակ նույն ձևով ուզում է խաբել: Այս անգամ հարվածի տակ է դնում Հայաստանը: Նիկոլի բերած «խաղաղությունը» արցախյան տարբերակով է լինելու»,- գրում է նա:

Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ՝ ընդդիմության խնդիրը պետք է լինի 2021-ի կրկնություն թույլ չտալը, իսկ դա նշանակում է համախմբված պայքար, սխալների ուղղում, հատվածական շահերի բացառում:

«Մարդկանց պետք է հստակ բացատրել, թե ինչ է ստացվելու Նիկոլի բերած «խաղաղության» դեպքում և ինչ այլընտրանք կա:

Հանրությունը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի մերժմանը: Մնում է, որ քաղաքական ուժերը առաջնային համարեն իշխանափոխությունը, այլ ոչ թե պատգամավորական մանդատ ձեռք գցելը»,- նշում է նա:

Հիշեցնենք՝ Հայաստանում ԱԺ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ