Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 20:52 27-12-2025

Մենք պետք է աշխատենք այնպես, որ ունենանք չհամաձայնեցված հարցերի նվազագույն քանակ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան գրառմամբ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է աշխատի այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ լինեն չհամաձայնեցված հարցերը՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ գոյություն ունեն կարմիր գծեր Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի համար։

«Անշուշտ, կան կարմիր գծեր Ուկրաինայի, ուկրաինացի ժողովրդի համար։ Կան նաև փոխզիջումային առաջարկներ։ Այս բոլոր հարցերը չափազանց զգայուն են։ Դրանք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանին»,- գրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մոտեցումների հնարավոր փոփոխությունների դեպքում ցանկացած որոշումից առաջ Ուկրաինայի իշխանությունները անպայմանորեն կհաղորդակցվեն ժողովրդի հետ, քանի որ հենց ժողովուրդն է գլխավոր որոշում կայացնողը։

Զելենսկին նշել է, որ նման որոշումները կարող են ընդունվել կամ հանրաքվեի, կամ համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ամենակարևոր հարցը անվտանգության երաշխիքներն են։ Նրա խոսքով՝ տարածքային խնդիրների և Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ մեկտեղ անվտանգության երաշխիքներն ունեն կենսական նշանակություն Ուկրաինայի համար։

Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը ցույց է տվել իր վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ՝ զանգվածային հարվածներ հասցնելով Ուկրաինային այն ժամանակ, երբ ընթանում են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները՝ ուղղված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի ավարտին։ «Խաղաղ բանակցությունների ճանապարհին Ռուսաստանը հենց այսպես է արձագանքում այդ գործընթացին»,- ընդգծել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար սկզբունքային է, որպեսզի ցանկացած քայլ ուղեկցվի ուժեղ անվտանգության երաշխիքներով և իրական պաշտպանությամբ։ Նա նաև ընդգծել է, որ հանրաքվեի կամ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ այն պայմաններում, որոնցում այսօր ապրում է Ուկրաինան։

Նշենք, որ կիրակի օրը Թրամփը Ֆլորիդայում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին