copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:41 27-12-2025

Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում է արել. «Ժամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ»: Շատերի կարծիքով, դա ակնարկ-արդարացում է, որը վերաբերում է Եկեղեցու դեմ հարձակման պլաններին: Բանն այն է, որ տեղեկություն էր տարածվել, որ նա ցանկանում է Մայր Աթոռի վրա գրոհ ձեռնարկել դեկտեմբերի 28-ին, սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը փոխվել է, և հերթական կեղծ «պատարագին» կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Իսկ իրականությունն այն է, որ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վախեցել է ձախողումից: 10 տիրադավների տապալված «ակցիայից» հետո, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ հազիվ հնարավոր եղավ 250300 մարդ հավաքել, այն դեպքում, երբ Եկեղեցուն և Վեհափառին աջակցելու էր եկել մոտ տասը հազար մարդ, Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները խորացել են: Ավելին, կան տեղեկություններ, որ ուժայինները ևս նրան զգուշացրել են, որ կարող են լուրջ խնդիրներ լինել: Գումարած՝ փաստացի դժգոհություններ ու անհանգստություններ են հնչում ոչ միայն երկրի ներսում, այլև «դրսում», այդ թվում՝ ԱՄՆ-ից: Մեր տեղեկություններով, նաև ՌԴ նախագահն է ակնարկել այս թեմայով:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Գառնիում պատարագը մատուցելու է ՀԱԵ Կոտայքի թեմի այս պահի առաջնորդ Առաքել Քարամյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը