copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:17 25-12-2025

Աշոտ Մինասյանն ունի առողջական լուրջ խնդիր, որի պարագայում կալանքն անհամատեղելի է. Գառնիկ Դանիելյան

Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Հրամանատարը վճռական է տրամադրված: Այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը:

Աշոտ Մինասյանը թե՛ որպես արցախյան պատերազմի լեգենդ, թե՛ որպես մտավորական, բացառիկ կերպար է: Ժամերով զրուցելուց հետո դժվարությամբ ես կարողանում նրան հրաժեշտ տալ:

Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:

Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում:

Ցավով եմ արձանագրում, որ այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ:

Այսպիսի վարքագիծը ոչ միայն բարոյական առումով է անթույլատրելի, այլև իրավական աբսուրդ է:

Վճռաբեկ դատարանը, Աշոտ Մինասյանի բողոքը թողնելով առանց քննության, փաստացի փակել է նրա պաշտպանական բոլոր հնարավորությունները, ինչի հետևանքով հրամանատարը 1 տարի 10 ամսով ազատազրկվել է:

Այսպիսի որոշումն ապօրինի է և ոչ իրավաչափ:

Վերջ պետք է դնել շինծու մեղադրանքներով մեր ամենից հայրենանվեր գործիչներին ազատազրկելու հանցավոր այս պրակտիկային:

Ամենօրյա բարձրաձայնումով և մեր համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակի, և մեր ընկերները հայտնվեն ազատության մեջ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի