Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:38 25-03-2025

Ավետիք Չալաբյանի գործով հայտնի դարձած Թոռնիկն ի՞նչ գործ ունի Գյումրիում․ Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձել է Գյումրի համայնքի ղեկավարի ԺՊ և ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի մեկնաբանություններին։

«Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող ՔՊ թեկնածուն, ընտրվելու պարագայում, հավանաբար, նոր կարգ կսահմանի՝ թույլատրելով Գյումրի մուտքը միայն ՔՊ անդամատոմսով։

Վերջինս նյարդայնացել է, որ ես Երևանից ուղևորվել եմ Գյումրի՝ աջակցելու Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությանը։

Արցախցիների հանդեպ ատելություն քարոզելուց, հանրությունը պառակտելուց հետո հիմա էլ անցել են գյումրեցի-ոչ գյումրեցի բաժանմանը։

Այդ դեպքում, Արարատի մարզից Թոռնիկը, որ հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի գործով, ինչու՞ է մասնակցում Գյումրիում ձեր նախընտրական քարոզարշավին։

Մեր հայրենակիցներին հիշեցնեմ, որ վերջինս Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն է և մշտապես ճամարտակում է, թե՝ ուսանողները պետք է զերծ մնան քաղաքական պրոցեսներում ներգրավվելուց, իսկ ներկայումս ձևակերպվել է որպես հայցորդ, իր մատուցած ծառայությունների դիմաց գուցե շուտով երևի թե գիտնական էլ կհամարվի։

Կամ, ի՞նչ գործ ունի ձեր քարոզարշավին Հրազդանից պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Այնքան վատ վիճակում եք, որ ողջ կուսակցական թիմով, պատգամավորներով, ավագանիներով, վարչական ռեսուրսի ներգրավվմամբ լծվել եք քարոզարշավին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին