copy image url
Մշակույթ 6 ամիս առաջ - 23:50 24-12-2025

«Լուսաբեր պատկերներ. հրեշտակների մանրանկարչական հայտնությունը». նոր ցուցադրություն՝ Մատենադարանում

Մատենադարանում բացվել է ժամանակավոր նոր ցուցադրություն` «Լուսաբեր պատկերներ. հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» խորագրով:

Ցուցադրությանը ներկայացված են հայկական ձեռգրական և տպագրական արվեստի բացառիկ ցուցանմուշներ, ձեռագրերի կազմեր, մանրանկարներ, որտեղ տարբեր տերունական և Աստվածաշնչյան տեսարաններում հանդիպում են հրեշտակների պատկերներ:

Սուրբ Գրքի համաձայն՝ հենց հրեշտակների միջոցով էր Աստված հաղորդակցվում մարդկանց հետ: Հրեշտակները երկրի վրա Աստծո կամքն իրականացնողներն էին և պատգամաբերները:

Քրիստոնեական պատկերագրության մեջ հրեշտակները հանդես են գալիս` որպես Աստծո գահը շրջապատող երկնային զորքեր, Տիրոջ մոտ կանգնած երկնային էակներ և երկնքից իջնող պահապաններ, հայտնվում են սրբերին ու մարգարեներին, ինչպես նաև մասնակցում են Քրիստոսի կյանքի կարևորագույն դրվագներին։

Հրեշտակները ոչ միայն բարի լուր ավետողներ էին, այլ նաև հոգևոր առաջնորդներ, պաշտպաններ և Աստծո դատաստանն իրագործողներ էին:

Ամենից շատ դիտված