copy image url
Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 19:54 24-12-2025

Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացի առաջընթացից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց․ գրում է «Ermenihaber»-ը։

«Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի ոլորտում: Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Էրդողանը մասնավորապես գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին»,- գրում է լրատվականը։

Ձեզ գուցե հետաքրքրի