copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 12:19 24-12-2025

2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. Արման Բաբաջանյան

2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։ Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

«Առաջինը՝ ներդրումային նախագծեր TRIPP-ի ենթակառուցվածքների համար՝ ճանապարհ, լոգիստիկ կենտրոններ, պահեստավորում, բեռնափոխադրում, ապահովագրություն, սպասարկող տնտեսություն և այլն։

Երկրորդը՝ սահմանային և մաքսային կարողությունների արագ արդիականացում՝ հակամաքսանենգ համակարգեր, ամբողջական թվայնացում, կիբեռպաշտպանություն, բեռնափոխադրումների վերահսկելիություն։

Երրորդը՝ իրավական երաշխիքներ՝ թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում, ներդրողի և պետության շահի հավասարակշռված պաշտպանություն։

Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կապի, վստահության ու անվտանգության հանգույց։ Դրան միանշանակ հնարավոր է հասնել կարգապահությամբ, պրոֆեսիոնալիզմով և պետական շահը պաշտպանող կոնկրետությամբ։

ԱՄՆ փոխնախագահի այցի գլխավոր արդյունքը պետք է լինի ոչ միայն ծրագրերի մեկնարկը, այլև այն ուղերձը, որը նախ և առաջ պետք է հնչի Հայաստանի քաղաքացիներին․ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պարզապես հռչակված գաղափար չեն, այլ պաշտպանվող ռազմավարական ընտրություն։

Այդ թվում ի դեմս ԱՄՆ-ի, այդ ընտրությունն ունի իրական գործընկերներ, գործիքներ ու չափելի աջակցություն՝ անվտանգություն, ներդրումներ և կայուն զարգացում ձևավորելու համար»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը