copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 22:55 23-12-2025

Ո՞վ կստանձնի նախագահի պաշտոնը Էրդողանից հետո. թուրք վերլուծաբան

Թուրքիայի մերձիշխանական «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջորդելիք ժամանակաշրջանի» վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չնայած նրան, որ հեղինակը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո նրա պես այլ անձ չի կարող լինել, բայց այնուամենայնիվ նա 4 անձի է մատնանշել։

Բացի այդ, հեղինակը մատնանշել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելին և համանուն կուսակցության անդամ և Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նրանց վերաբերյալ հեղինակը նշել է. «Մենք մեր երկիրը հանձնելու ենք Արևմուտքին մեր երկրից բողոքող Օզգյուր Օզելին, թե՞ Էքրեմ Իմամօղլուին՝ տեղացի Զելենսկիին»։

Սելվիի կողմից հիշատակված 4 անձինք են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը և Էրդողանի փեսա, «Baykar» ռազմարդյունաբերեկան ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը։

Անդրադառնալով Էրդողանից հետո նախագահի պաշտոնում այս 4 անձանցից մեկի հնարավոր պաշտոնավարմանը՝ հեղինակը նշել է՝

Հաքան Ֆիդանին Էրդողանն անվանում է «վստահելի անձ»։ Հեղիանկի նշմամբ՝ Ֆիդանն ակտիվ աշխատում է Թուրքիայի շահերը ներկայացնելու համար արտաքին քաղաքականության մեջ։ Մի օր նա զբաղվում է Գազայի հացով, մյուս օրը՝ ռուս-ուկրաինական հակմաարտության բանակցություններով ու հավելում, որ որտեղ էլ, որ աշխարհում ճգնաժամ լինի, Թուրքիան ունի ասելիք։ Էրդողանը ղեկավարում է այդ ջանքերը, իսկ Հաքան Ֆիդանը վարում է դիվանագիտությունը։

Իբրահիմ Քալընի վերաբերյալ հեղինակը նշում է, որ նա իր ինտելեկտուալ կերպարով նշանակալի ներդրում ունի դիվանագիտության մեջ հետախուզական մակարդակում։ Նա զբաղվում է «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացով։ Ըստ Սելվիի՝ Քալընը և Ֆիդանն արժեքավոր անհատներ են, որոնց դաստիարակել է Թուրքիան։

Անդրադառնալով Բիլալ Էրդողանին՝ հեղինակը նշել է, որ նա մեկն է, ով մտահոգված է Թուրքիայի խնդրներով։ Նա այնպիսի մարդ է, ով իրեն նվիրել է կրթությանը, առաքինի և բարոյական մարդկանց դաստիարակությանը։ Ի հավելում էլ նշել է, որ ե՞րբվանից է Թուրքիայի խնդիրների մասին մտորելը հանցագործություն համարվում։

Գրելով Սելչուք Բայրաքթարի մասին՝ հեղինակը նշել է, որ Բայրաքթարն ինքնին հաջողության պատմություն է։ Նա աշխարհում այն ​​քչերից մեկն է, ով իր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով նպաստել է ռազմական նոր սերնդի կոնցեպտի մշակմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել