Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:58 23-12-2025

Այլ կողմից մուտք է բացվում. Արտո Բագրատովիչի կլինիկան չի փակվում. ԵՊԲՀ պարզաբանումը

Oragir.News-ը ահազանգ էր ստացել, որ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան, որը մինչև մահանալը ղեկավարում էր հայտնի վիրաբույժ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, քանդում են, որպեսզի հետո փակեն:

Լուրի իսկությունը պարզելու համար Oragir.News-ի նկարահանող խումբն այցելեց կլինիկա: Սկզբում մեր տեսախցիկը ֆիքսեց, որ կլինիկա տանող հիմնական մուտքը փակ է և չի գործում։

Փորձեցինք այլ մուտքով ներս մտնել, և նկարահանման ընթացքում պարզ դարձավ, որ կլինիկան աշխատում է բնականոն հունով, սպասարկում են հիվանդներին, կատարում վիրահատություններ:

Մեզ հետ զրույցում ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ տարածված լուրը իրականության հետ որևէ աղերս չունի, և իրենք պատրաստվում են դատի տալ նման կեղծիք տարածողներին:

«Կլինիկան չի փակվում, պարզապես այլ կողմից նոր մուտք է բացվում, քանի որ հինը հարմար չէ հաշմանդամների համար։ Կլինիկայի աշխատանքները բնականոն ընթանում են, աշխատակիցների կազմը նույնն է, հոգաբարձուների խորհուրդ հաստատվել է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի