copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:01 23-12-2025

Հալեպում հայ կնոջ տուն է վնասվել. ինչ իրավիճակ է տիրում Սիրիայում

Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայ ընտանիքը նյութական վնաս է կրել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։

Հայտնել էինք, որ դեկտեմբերի 22–ին Հալեպ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջև։ Այժմ քաղաքում իրավիճակը հանդարտվել է։

«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կառույցները։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասվել»,- նշեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` վնասներ գրանցվել են քաղաքի քրդական թաղամասերին հարակից տարածքներում։ Հալեպում երկու քրդական թաղամաս կա, որոնք գտնվում են խիտ հայկական բնակչություն ունեցող տարածքների մոտակայքում։ Հալեպում հայ համայնքն ավելի կենտրոնացված է, ինչը այն դարձնում է խոցելի, եթե իրավիճակը սրվում է։

Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրությանը, ապա ըստ Գաբրիելյանի` ներկայումս հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։

«Մարդիկ սովոր են նման իրավիճակներին», - նշեց նա։
Ընդհանուր առմամբ, քաղաքում տիրում է նույնիսկ նախաամանորյա մթնոլորտ, չնայած որ քրիստոնեական համայնքների կողմից նախատեսված որոշ միջոցառումներ` համերգներն ու տոնական հավաքույթներ, չեղարկվել են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին