copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:55 23-12-2025

«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի 2026 թ. հունվարին. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի 2026 թ. հունվարին։

Այդ մասին հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Թե ով կլինի «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն, դա հայտնի կդառնա, երբ շարժումը դառնա քաղաքական ուժ։ Մեր առաջնորդը կլինի ընդունելի հանրության համար, իսկ անունը կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը, իսկ դա կլինի 2026 թ. տարեսկզբի համագումարի ժամանակ»,– հայտարարեց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։

«Արդյոք նորաստեղծ քաղաքական ուժը կհամագործակցի՞ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ» հարցին` Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «ՀՀ նախագահները` 4 առաջնորդները, եթե շարունակեն ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, քանի որ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը` էն մյուսին։ Մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնենք, եթե մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկի պաշտոնը ստանձնի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ