Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:24 23-12-2025

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Թուրքիա-Ադրբեջան ներդրումային 2-րդ համաժողովին», որի շրջանակներում հանդես է եկել նաև հայտարարություններով:

Վերջինս նշել է, որ երկկողմ առևտուրն էլ ավելի զարգացնելու համար շփումների մեջ են գտնվում թե՛ մասնավոր շրջանակների և թե՛ պետպաշտոնյաների հետ:

«Մենք ամբողջ ուժով վազում ենք դեպի Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական ու առևտրային էլ ավելի բարձր նպատակներ»,-հավելել է նա:

Բացի այդ վերջինս ընդգծել է, որ 2021-ին Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություններ է ունեցել, ապա հայտարարել, որ ցանկանում են Ադրբեջանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել:

«Այս հարցի շուրջ բանակցում են երկու կառավարության տեխնիկական թիմերը: Կատարվում են գնահատողական և վերլուծական աշխատանքներ: Աստծո կամոք, ժամանակի ընթացքում սա էլ ենք հաջողելու»,- եզրափակել է Բոլաթը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել