Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 15:50 23-12-2025

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն փորձում են վերացնել «գրգռող» հարցերը. Ռյաբկով

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Շփումն անցել է աշխատանքային մթնոլորտում: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ամբողջ օրակարգը բավական լուրջ, պրոֆեսիոնալ, խոր մակարդակով: Չեմ կարող ասել, թե զգալի առաջխաղացում ունենք, կան առանձին թեմաներ, որտեղ առաջխաղացում է գրանցվում, բայց գլխավոր հարցերը նախկինի պես լուծված չեն»,- ասել է Ռյաբկովը։

Նա կարծիք է հայտնել, որ լրացուցիչ ջանքեր կպահանջվեն, հնարավոր է՝ քաղաքական մակարդակում ազդակների կարիք լինի։ Պաշտոնյան հավելել է, որ հաջորդ փուլը կարող է կայանալ հաջորդ տարի գարնանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել