copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:14 22-12-2025

Վաղարշապատի ավագանու նիստում ՔՊ-ն շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Վաղարշապատի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ վաղարշապատցիներ,

Դեկտեմբերի 23–ին տեղի է ունենալու Վաղարշապատ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու նիստը։ Ընդգրկված են բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը բացարձակապես կապ չունի Վաղարշապատի ու շարքային վաղարշապատցու հետ և վերաբերում է բացառապես իշխող ուժի շահերին։

«Քաղաքացիական պայմանագիրը» շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել, որոնց վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցությունն իր գնահատականները կհնչեցնի ինչպես ավագանու նիստի ժամանակ, այնպես էլ այլ հարթակներում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է համայնքի բյուջեի կառավարմանը։ Ինչպես նախընտրական փուլում էինք բազմիցս նշել՝ տեղական բյուջեն, մեղմ ասած, անարդյունավետ է կառավարվում։ ՔՊ–ն առաջնորդվում է «Յուրայիններին՝ ամեն ինչ և բյուջեի հաշվին, իսկ հասարակ քաղաքացիներին՝ տուրքերի ու վճարների մուծման պարտավորություն» սկզբունքով։ Հենց այդ սկզբունքից ելնելով էլ մի քանի նախագծեր են ներկայացվել։

Առայժմ այսքանը։ Նախագծերի, ավագանու նիստում քննարկվելիք հարցերի և «Մայր Հայաստանի» առաջարկների մասին ավելի դետալիզացված կներկայացնեմ հաջորդիվ։

Հետևե՛ք ավագանու նիստերին ու «Մայր Հայաստան» խմբակցության գործունեությանը, ակտիվ կապի մեջ եղե՛ք մեզ հետ, փոխանցե՛ք մեզ համայնքային խնդիրների մասին ձեր տեղեկությունները, և մենք դրանց անպայման կարձագանքենք»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի