copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 11:37 21-12-2025

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ երկխոսության. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ․ «Ազատության» փոխանցմամբ, РИА "Новости" լրատվական գործակալությանն ասել է Կրեմլի խոսնակը:

«Նա [Մակրոնը] ասել է Պուտինի հետ զրուցելու պատրաստակամության մասին: Այստեղ շատ կարևոր է, հավանաբար, հիշել, թե ինչ ասաց նախագահը ուղիղ գծում: Նա նույնպես պատրաստակամություն հայտնեց երկխոսություն վարել Մակրոնի հետ: Այդ իսկ պատճառով, եթե փոխադարձաբար կա քաղաքական կամք, դա կարելի է միայն դրական գնահատել», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Պուտինի խոսնակը հավելել է, թե երկու պետությունների ղեկավարների հնարավոր շփումները պետք է լինեն միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություն:
«Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումները, բացատրել իր զրուցակիցներին մանրամասնորեն, անկեղծորեն և հետևողականորեն», - վստահեցրել է ՌԴ նախագահի խոսնակը:

Այս տարվա հուլիսին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները երեք տարվա մեջ առաջին հեռախոսազրույցն են ունեցել: Նրանք քննարկել են ուկրաինական հակամարտությունը, Թեհրանի և Թել Ավիվի միջև էսկալացիան, ինչպես նաև Իրանում միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները: Կողմերը պայմանավորվել են կապ պահպանել Մերձավոր Արևելքի առնչությամբ դիրքորոշումները համակարգելու համար, նշում է ТАСС-ը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով