copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 13:32 20-12-2025

Ադրբեջանական ապրանքի սպառումը Հայաստանի հանրության հանդեպ հոգեբանական գերակայության քայլ է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառում.

Բայց, այդուհանդերձ խոսենք ադրբեջանական բենզինի մի կարեւոր ասպեկտի մասին:

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայության հարցում Ադրբեջանը միայն ռազմական եւ քաղաքական բաղադրիչներով չէ, որ փորձում է շարժվել առաջ: Եվ ոչ էլ տնտեսական, որ կարող է թվալ բենզինի պատմությունից:

Ադրբեջանը փորձում է Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայություն հաստատել ընդհուպ բարոյական-արժեքային դաշտում: Բերեմ մի օրինակ: Ինչու՞ է օրինակ Հայաստանի անգամ որեւէ պատգամավորի «արգելվում» օգտագործել Արցախ բառը: Ադրբեջանն այդտեղ վտա՞նգ է տեսնում: Իհարկե ոչ:

Դա բարոյական-արժեքային թիրախավորման դաշտում է՝ ստիպել մարդկանց, որոնք ընդամենը երկու-երեք տարի առաջ գրեթե երդվել են Արցախի անունով, Աղդամը իրենց հայրենիք են համարել, եւ այլն, եւ այլն՝ հրապարակավ արտահայտել արմատապես, հիմնավորապես հակառակ մոտեցումներ եւ դեմքի աներեր ու անամոթ արտահայտությամբ հիմնավորել, որ նախկինում սխալվել են:

Այստեղ հարցն այն չէ, որ թե Ադրբեջանի հանդեպ, թե հանրության աչքին բարոյազրկվում են այդ մարդիկ, որոնք ներկայացնում են պետական իշխանությունը: Հարցն այն է, որ այդ մարդիկ այդպիսով կամա, թե ակամա դառնում են բարոյազրկման օրինակ, իրենց օրինակով քանդում են տասնամյակներով հաստատված բարոյահոգեբանական, արժեքային որոշակի կառուցվածքներ: «Ամեն ինչ» դառնում է «կարելի»:

Ըստ էության, այդ հանգամանքը Ադրբեջանն առաջ է տանում մի քանի այլ ուղղություններով, որոնցից մեկն էլ բենզինի պատմությունն է: Հայաստանի հանրությանը մատուցվում է օրինակ, երբ կարելի է սպառել նաեւ մի պետության ապրանք, որը ոչ միայն ռազմական ագրեսիա է կիրառել Արցախի ու Հայաստանի հանդեպ, այլ շարունակում է Հայաստանի հանդեպ հավակնությունների իր քաղաքականությունը՝ այն էլ միանգամայն անթաքույց:

Այս պարագայում ադրբեջանական ապրանքի սպառումը առաջին հերթին Հայաստանի հանրային օրգանիզմի բարոյական համակարգի ապամոնտաժման մի հերթական քայլ է, Հայաստանի հանրության հանդեպ հոգեբանական գերակայության մի քայլ, որը՝ «ամեն ինչ կարելի է» սկզբունքով ապամոնտաժելով էական հասկացություններ, միտված է Հայաստանի հանրային օրգանիզմը բարոյական ողնաշարից զրկելուն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել