copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:52 20-12-2025

Թունյանի ու Բագրատյանի դիմումը չեն քննարկում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Երբ հայտարարվեց, որ ՔՊ-ի պատգամավորության թեկնածուները պետք է 500 հազար դրամ վճարեն, իսկ ՔՊ-ի անդամ չհանդիսացողները՝ մեկուկես միլիոն, անկուսակցական պատգամավորները դիմեցին՝ ՔՊ-ին անդամակցելու։

Չնայած մոտ մեկ ամիս է, որ Բաբկեն Թունյանն ու նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը «Քաղպայմանագրին» անդամակցելու դիմումներ են ներկայացրել, սակայն նրանց դիմումը դեռեւս չեն քննել: Թե ինչու են Փաշինյանն ու ՔՊ վարչությունը ձգում գործող պատգամավորների՝ կուսակցության շարքերն անցնելու դիմումի քննությունը, պատգամավորները տեղեկություն չունեն։ Նախօրեին Թունյանին հարցրինք` ո՞րն է իր դիմումը չքննելու պատճառը։ Ասաց, որ տեղեկություն չունի, ավելին չմանրամասնեց: Սերգեյ Բագրատյանն էլ վստահեցրեց, որ որեւէ խնդիր չկա` նոյեմբերի վերջերին Գագիկ Մելքոնյանի հետ իրեն ու Թունյանին էլ էին կանչել վարչություն՝ իրենց դիմումները քննելու, սակայն իրենք՝ երկուսով, գործուղման էին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում