copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 23:40 19-12-2025

Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030 թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026-2030 թվականների երկկողմ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը:

Այս մասին նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի հիմնական բովանդակությունը և համագործակցության շրջանակը:

Հաղորդվում է, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռական է շարունակելու նշված բոլոր ուղղություններով բարեփոխումները և ուրախ է այդ ճանապարհն անցնել Հայաստանի զարգացման գործընկերների հետ միասին:

«Մեր համագործակցության նոր շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գերակայություններին և հնարավորություն է տալիս համատեղել զարգացման քաղաքականությունը Հայաստանի խաղաղության օրակարգի հետ։ Սա մեզ թույլ է տալիս ունենալ միասնական, համակարգված և ապագային միտված ծրագրային համագործակցություն»,- նշել է փոխվարչապետը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն, իր հերթին, նշել է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենում Հայաստանի համար կաևոր փուլում։

«Ստորագրում ենք այս Համագործակցության շրջանակը Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։ Այսօր կայացվող որոշումները ձևավորելու են երկրի զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին՝ հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են։ 2026 թվականը լինելու է մարդակենտրոն տարի, որը կնշանավորվի այնպիսի զարգացումներով, որոնք կարևորում են վստահությունը, ներառականությունը և սոցիալական համախմբվածությունը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում