Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:23 17-12-2025

Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության 2026 թ. ծրագիրը

Հայաստանն ու Ֆրանսիան դեկտեմբերի 15-16-ը Փարիզում անցկացրել են երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ:

Բացի այդ, ամփոփվել են համագործակցության շրջանակում 2025-ի աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը:

Որոշվել է հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2023-2024 թվականներին Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։

Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է Caesar հաուբիցներ. այդ մասին հայտնի էր դարձել դեռ 2024-ին, իսկ փաստաթղթի մեկ այլ մասում նշվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին 15 հակատանկային հրթիռներ ու հրթիռային կայանքներ մատակարարելու մասին։