Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:50 19-12-2025

19 միլիոն դրամ փոխանցել եմ մաս-մաս, 17 000 դոլար էլ տվել եմ Delivery կազմակերպությանը․ տուժած քաղաքացի

Այսօր Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիա են իրականացնում կեղծ ներդրումային և ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները։ Նրանք պահանջում են ներկայացնել հստակ օր և ժամկետներ, թե երբ և ինչ մեխանիզմներով են վերադարձվելու իրենց կորցրած գումարները։

«19 մլն դրամ փոխանցել եմ մաս-մաս, 17 000 դոլար էլ տվել եմ Delivery կազմակերպությանը»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց տուժած քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ երբեք որևէ կասկած չի ունեցել, որ տեղի ունեցողը հնարավոր է խաբեություն լինի։