copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:46 17-12-2025

Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին. Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին

Շրջանառության մեջ է դրվել հանրային հնչեղություն ստացած 10 տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը, որով կոչ է արվում դեկտեմբերի 18-ին հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու նպատակով։

Խստորեն դատապարտում ենք այս գործողությունը՝ այն գնահատելով որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված սադրիչ, հակապետական, հակաազգային և ապակայունացնող քայլ, ճիշտ այնպես, ինչպես գործող ապազգային վարչակարգը վարվեց ՀՀ սահմանադրական ինստիտուտների և հայության ազգային-հոգևոր կառույցների նկատմամբ՝ իշխանության գալու առաջին իսկ օրվանից:

Հայ եկեղեցին ունի սահմանադրորեն պաշտպանված հատուկ կարգավիճակ (ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդված), և նրա դեմ ուղղված կազմակերպված քաղաքական ճնշումները հակասում են Սահմանադրության ոգուն և նպատակին։ Հայկական պետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Ավելին, Սահմանադրության 18-րդ հոդվածն ամրագրում է եկեղեցու և պետության հարաբերությունների առանձնահատկությունը՝ բացառելով պետական կամ քաղաքական ուժերի միջամտությունը Եկեղեցու ներքին կառավարման հարցերին։

Հայոց Կաթողիկոսի ընտրությունն ու հնարավոր հրաժարականը եկեղեցական բացառիկ իրավասության հարց է, ոչ թե քաղաքական փողոցային պահանջների առարկա։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, նրա պաշտոնավարման դադարեցումը կարող է տեղի ունենալ միայն նույն եկեղեցական կարգով, սահմանված կանոնական ընթացակարգերով։ Որևէ «փողոցային ակցիա», հանրահավաք կամ արտաքին ճնշում կանոնական իրավունք չունի՝ ազդելու Եկեղեցու բարձրագույն իշխանության վրա։

Գործող վարչակարգի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ ճնշում գործադրելու կոչերը հանրային կարգի և ազգային անվտանգության սպառնալիք են, քանի որ դրանք ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուներից մեկի թուլացմանը, ազգային-հոգևոր ինքնության դեմ ուղղորդված վտանգավոր սցենարի շարունակությունն են։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝
չմասնակցել այս ազգադավ հավաքին,
չտրվել սադրանքներին և քաղաքական հաշվեհարդարների տրամաբանությանը,
թույլ չտալ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածվի ներքաղաքական պայքարի գործիքի։

Հայ ժողովրդի միասնությունը, պետականությունն ու հոգևոր անվտանգությունը վեր են ցանկացած քաղաքական շահից։ Եկեղեցին չի կարող և չպետք է դառնա փողոցային ճնշումների կամ իշխանական կամայականությունների զոհ։
Պի՛նդ եղեք»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան