copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 18:51 17-12-2025

Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը Բաքվում տեղի է ունենալու «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային 2-րդ ֆորումը»։ Ֆորումին կմասնակցի Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը։

Նշվում է, որ կկայանա նաև Բաքվի միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ և կստորագրվեն նոր համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առևտրի և էներգետիկայի ոլորտից մինչև կրթության ու զբոսաշրջության ոլորտ։

Ըստ Բոլաթի՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են տնտեսական տվյալներով պսակել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Խոսելով երկկողմ առևտրի ծավալի մասին՝ նա նշել է, որ այն հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի։ Բոլաթը նաև հայտնել է, որ փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 38 մլրդ դոլարի։

Մասնավորապես Թուրքիայի ներդրումները Ադրբեջանում կազմում են 17 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասնում են 21 մլրդ դոլարի։

Բոլաթն անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին՝ նշել է, որ նրա բացումը բազմապատկող ազդեցություն կունենա Թյուրքական աշխարհի հետ առևտրի ծավալի վրա։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) հետ առևտրի ծավալը մեծացնելու ուղղությամբ։ Այն ներկա պահի դրությամբ կազմում է 29 մլրդ դոլար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սահմանվել է նպատակ, ըստ որի՝ միջնաժամկետ հեռանկարում այդ թիվը պետք է հասցվի 60 մլրդ դոլարի։

Նա նաև հավելել է, որ թուրքական շինարարական ընկերությունները մինչ օրս Ադրբեջանում և Ղարաբաղում (Արցախ) հաջողությամբ ավարտել են 585 նախագիծ և թուրքական ընկերությունների կողմից ներդրվել են միլիարդավոր դոլարներ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին