copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:35 15-12-2025

Սրբազան հայրերը հավատում են, որ եկեղեցու շուրջ համախմբվելով՝ հաղթահարելու ենք այս փորձությունը ևս. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ֆեյսբուքի էջում գրում է.

Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ցավոք, տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում:

Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով՝ որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ անգամ այդ պայմաններում:

Իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ժողովրդին՝ հավատալով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելով հաղթահարելու ենք այս փորձությունը ևս:

Միքայել Սրբազանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի իր առողջության համար անչափ անհրաժեշտ վիրահատությունը: Առողջություն մաղթենք մեր սիրելի Սրբազանին:
Ազգովի և հետևողականորեն շարունակենք մեր պայքարը, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներն օր առաջ հայտնվեն ազատության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի