Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:19 15-12-2025

Արձանն ինձ դուր չի եկել․ չի համապատասխանում Սևակի մասին պատկերացումներին․ Զանգակատան բնակիչներ

Օրերս Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրվեց մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի արձանը, որի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։ Արձանը ակտիվ քննադատությունների արժանացավ հասարակության կողմից, քանի որ ըստ նրանց` արձանը ոչ միայն նման չէ մեծանուն գրողին, այլ նաև կարծես ծաղրանք է նրա հիշատակին։

Oragir.News-ն այսօր այցելել է մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն, զրուցել գյուղացիների հետ, հետաքրքրվել է՝ արդյոք նրանց դուր եկել է Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված արձանը։

«Չի համապատասխանում Սևակի մասին պատկերացումներին, բայց արվեստագետն էլ իրավունք ունի սխալվելու, թույլ տանք, թող շտկի»,- ասաց Զանգակատան բնակիչներից մեկը։

Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ արձանը դեռ միայն համացանցում է տեսել, բայց իրեն դուր չի եկել։ «Ինտերնետում եմ տեսել, դեռ ժամանակ չեմ ունեցել գնալ տեսնելու, բայց իրան նման չի, դիմագծերն էլ»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի