copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:54 15-12-2025

Սիգի որսի արգելքը շարունակվում է

Ոստիկանությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է սիգի արդյունագործական որսը: Այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաև Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը:

Ոստիկանությունը ամփոփ ներկայացրել է այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները:

Դեկտեմբերի 11-ին` ժամը 9:45-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական երկու նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 6:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կգ քաշով 155 սիգ։

Վարորդն ու մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11։25-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառի բնակչի վարած «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կգ-ից ավելի ձկնկիթ։

Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Նույն օրը, նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած «Օպելը», որի սրահում հայտնաբերվել է երկու կիլոգրամից ավելի ձկնկիթ։

Այս դեպքում էլ` վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։
Դեկտեմբերի 15-ին` գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում, վաշտի ծառայողները Ծովագյուղ-Շորժա հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի: Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ և 9 հատ կարաս տեսակի ձուկ:
Ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
Որսի արգելքն ինքնապատակ չէ: Ուստի կոչ ենք անում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին` սպասել մինչև սիգի որսի արգելքի ավարտը: Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարների կայուն վերականգնմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ