copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 22:16 14-12-2025

Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձևաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆսյեբուքյան էջում գրել է․

Քիչ առաջ «ՀՀ ԱԳՆ-ն» հաղորդագրություն տարածեց, ըստ որի “դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

«Այցելելով Եվրոպական խորհրդի կայքը՝ տվյալ նիստի հետ կապված գտա հետեւալ հաղորդագրությունը ( նկար 1-ին ) ՝ «դեկտեմբերի 15-ի Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ ԵՄ ԱԳ նախարարները նախաճաշի ( !!!՝ ընդգծվում է իմ կողմից ) ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենան Արարատ Միրզոյանի հետ»։

Հերթական մանիպուլյացիան բացահայտվեց՝ Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի։

Թեմայի հետագա ուսումնասիրությունները բերեցին ինձ Լատվիայի ԱԳՆ կայք (նկար 2), որի շնորհիվ իմացանք, որ գալիք նախաճաշի շրջանակներում քննարվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները (!!!՝ ընդգծվում է իմ կողմից):

Այսինքն, բեկոնի, պանրի տեսականու, օմլեթի եւ տաք կրուասանների ակոմպանիմենտով դրսի ( կապ չունի թե որ ! ) շրջանակները քննարկելու են ՄԵՐ երկրի ընտրությունները։

Կրկնեմ՝ կապ չունի, թե որ մայրաքաղաքներում է Հայաստանը հայտնվում նախաճաշի՝ գեոպոլիտիկ եւ իրական, մենյույում՝ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն etc:

Ակնհայտ է, որ Հայաստանի «էլեկտորալ» հարցը իրականում վերածվում է իշխող ռեժիմի վերարտադրությանն ուղղված եւ երկրի ինքնիշխանության վրա տապանաքարը ցեմենտելու ծրագրի։

Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի