Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:00 14-12-2025

Ոչ մի կոպեկ չեմ նախատեսել Ամանորի համար․ ավելորդ ծախս ա․ հարցում

Ամանորը ոչ միայն տարվա ամենասպասված տոներից է, այլ նաև ժամանակ՝ ընտանիքի, ընկերների հետ համախմբվելու, եղած լավագույն ավանդույթները շարունակելու և հաճելի հիշողություններ ստեղծելու համար։ Սակայն տոնական պատկերի հետ համատեղ հաճախ ծախսերն զգալի են մեծանում՝ նվերների, տոնական սեղանի և այլնի վրա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչքա՞ն գումար եք նախատեսել Ամանորի համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի նախատեսել դեռ գումար, որոշներն էլ ասացին, որ չեն նշելու Ամանորը։

«Ոչ մի կոպեկ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ընդհանրապես չի նախատեսել։ «Ընդհանրապես չեմ նախատեսել, բա դա ինձ պետք ա։Չեմ պատրաստվում նշել, ավելորդ չի՞ էդ ծախսը, լրիվ ավելորդ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նշելու են համեստ՝ ընտանեկան միջավայրում։ «Չենք նախատեսել դեռևս, նշելու ենք հնարավորինս համեստ կերպով։ Նշելու ենք տաննը, որպես ըտանեկան տոն»,- ասաց նա։

«Չեմ նախատեսել, ես տենց կարևոր նշանակություն չեմ տալիս դրան, հատուկ պատրաստություն չեմ տալիս դրան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել