copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 20:18 13-12-2025

ՌԴ-ի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. Զախարովա

Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ТАСС-ի փոխանցմամբ։

«Բրյուսելն ուշադիր թաքցնում է այն փաստը, որ ԵՄ երկրների քաղաքացիները կվճարեն իրենց քաղաքական նկրտումների համար։ Մեր պատասխանը չի ուշանա», - ընդգծել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի Բանկը դեկտեմբերի 12-ին հրապարակել է մանրամասն հայտարարություն այս հարցի վերաբերյալ։

«Արդեն ձեռնարկվում են կոնկրետ քայլեր։ Նույն օրը ռուսական կարգավորող մարմինը տեղեկացրեց Մոսկվայի արբիտրաժային դատարանում Եվրոքլերի դեպոզիտարիայի դեմ հայց ներկայացնելու մասին՝ Ռուսաստանի Բանկին պատճառված վնասի վերականգնման համար», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ