copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:05 26-10-2025

Ֆիցոն դեմ է Ուկրաինայի կարիքների համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեմ է, որ Ուկրաինայի ֆինանսավորման համար օգտագործվեն սառեցված ռուսաստանյան ակտիվները, հաղորդում է SME-ն։

Նա նաև դեմ է արտահայտվել մոտ 140 միլիարդ եվրոյի չափով սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարին։

«Մեզ հսկայական քանակության միջազգային դատական հայցեր կներկայացվեն»,- նշել է Ֆիցոն՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է պատասխան քայլով բռնագրավել եվրոպական պետություններին պատկանող շենքերը կամ նավերը։

Ըստ Ֆիցոյի, Սլովակիան պատրաստ է աջակցել Ուկրաինային բժշկության և ականազերծման ոլորտներում, սակայն չի ֆինանսավորի նրա ռազմական կարիքները։

«Ուկրաինային մահաբեր զենքի անվճար փոխանցում չի լինի»,- ընդգծել է վարչապետը։ Սակայն նա պարզաբանել է, որ Սլովակիան կշարունակի ռազմամթերքի վաճառքը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը