Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 18:45 12-12-2025

Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավում «Հիզբոլլահի» վարժական ճամբարների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է «Հիզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող վարժական ճամբարների վրա:

Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հիզբոլլահի» վարժական համալիրին, որն օգտագործվում է «Ռադվան» հատուկ ստորաբաժանման կողմից այդ կազմակերպության ահաբեկիչների համար վարժանքներ և դասընթացներ անցկացնելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

Զինվորականները նշել են՝ սա «Հիզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել