Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:40 12-12-2025

Վերնիսաժում դու քո գլխի տերն ես, առևտուրն էլ սեզոնային է․ առևտրականները դժգոհ չեն

Oragir.News-ն այսօր այցելեց Երևանի Վերնիսաժ՝ հասկանալու համար, թե ի՞նչ վիճակ է այժմ տիրում տոնավաճառում․ առևտուր կա՞, թե՞ ոչ, և ինչպե՞ս է այն փոխվել նախորդ տարիների համեմատ։ Վաճառողները անկեղծացան, ասում են՝ առևտուրը սեզոնային է, և այս եղանակին բնական է, որ գնորդների թիվը նվազում է։

«Մարդիկ առնում են, բայց չես կարող համեմատել ամառվա հետ»,- նշում է սրճեփներ վաճառող մի կին։ Նրա խոսքով՝ տուրիստներ կան, բայց ոչ այնքան, որքան ամառվա սեզոնին։ «Լավն էն ա, որ դու քեզանով ես, քո գլխի տերն ես, տնօրեն չկա, որ ասի՝ կանգնես, թե նստես»,– ասում է նա։

Մյուս վաճառողները պատմեցին, որ այս շաբաթ առևտրի նվազման պատճառով «հազիվ են տեղի փողը տվել»։ Ոմանք նշեցին, որ վերջին օրերին տուրիստ գրեթե չեն հանդիպել, ինչն ազդել է վաճառքների վրա։

Երրորդ վաճառողը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ կախված է հենց ապրանքից․ «Ապրանքից է կախված։ Ով հետաքրքիր, տուրիստի համար գրավող բան ունի, միևնույն է՝ իր հաճախորդին գտնում է»։

Մի տղամարդ էլ ասաց, որ չի հուսահատվում. «Ամեն ապրանք իր առնողն ունի, կգան էլի»։

Չնայած դժվարություններին՝ Վերնիսաժի վաճառողները վստահ են, որ իրավիճակը կկայունանա տոնական շրջանին մոտենալով, իսկ ամառվա ամիսներին առևտուրը կրկին կվերադառնա իր սովորական աշխուժությանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին