copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:02 12-12-2025

Փակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. սպասվում են տհաճ անակնկալներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին մեզ, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։

Արցախի պաշտոնյաներից որեւէ մեկը չմեկնաբանեց մեր տեղեկությունները, բայց եւ այնպես չբացառեցին, որ խուզարկությունից հետո, հնարավոր է, նաեւ փակեն շենքը։ Կլինի մինչեւ տարեվերջ, թե տարեսկզբին, իրենց է միայն հայտնի, բայց, այնուամենայնիվ, տհաճ անակնկալների Արցախի իշխանությունները սպասում են։

Արցախի պաշտոնյաները նաեւ չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ։ Նրանք էլ են գիտակցում, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին եւ ավարտվել 16:30-ի սահմաններում։

Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։

Ինչպես հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։

Փաստաբանը նաեւ նշել էր, որ հունիսից սկսված գործի շրջանակում, ըստ իր տվյալների, հարցաքննվել էր միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։

Քննչական կոմիտեն նախօրեի խուզարկությունից առգրավել էր մեկ համակարգիչ եւ մի քանի այլ իրեր, որոնք տեղավորել էին կարմիր, փոքրիկ պայուսակում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ