copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 08:38 11-12-2025

Տիրադավին «պատանդ» են պահում ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու Եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ՔՊ-ական ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգեւորականները հավակնում են խլել իրենց հացը՝ ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք, մասնավորապես՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Հատկապես վերջինը կարծես ծպտյալ ՔՊ-ական լինի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել, իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ, տաղավարից տաղավար է գնում` ՔՊ-ի քարոզչությունն անելով:

Նախօրեին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը: Ի դեպ, Վազգեն Միրզախանյանը մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում է․ անտեր է թողել բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը եւ զբաղված է իշխանության պրոպագանդայով: Կան տեղեկություններ, որ նրան առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ իր թեմ, քանի որ նա իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին