copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:52 10-12-2025

«Հոգևորականներն իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է ու հակազգային. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սկսած քպ-ական պաշտոնյաներից, վերջացրած այսպիսի խուրդա քարոզիչներով ու ֆեյքերով համառորեն՝ ամենօրյա ռեժիմով այն թեզն են առաջ տանում, թե «հոգևորականները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ»։

❶ Եթե չոր իրավական տեսանկյունից նայենք, ապա դա հակասահմանադրական պնդում է։ Սահմանադրությունում չկա որևէ արգելք հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասով։ Միջազգային իրավունքի տեսակետից էլ է այդ պնդումը քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարում։ Այդ իրավունքները ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում, որի տակ ստորագրել է Հայաստանը։

Այսօր այդ մասին մանրամասն խոսվեց նաև Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի տարեկան ամփոփիչ միջոցառման ժամանակ։

❷ Նիկոլական քարոզիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք ոչ թե Եկեղեցու վրա են հարձակվում, այլ «միայն քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների»։ Սա էլ է քարոզչական կուտ. իրենց խիստ մտահոգում է Եկեղեցու՝ ազգային ինստիտուտ լինելու փաստը։ Ու ժամանակագրորեն եթե նայեք, ապա ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ Նիկոլի արշավը սկսվել է դեռևս 2018-ի իշխանափոխության առաջին օրերից։

❸ [Սա իմ միտքը չէ, բայց լրիվ համաձայն եմ.] Եկեղեցին իր ամբողջ պատմության ընթացքում բացի հոգևորից եղել է նաև քաղաքական կառույց։ Ոչ միայն Հայաստանում է այդպես։ Իսկ Հայաստանում առավել ևս Եկեղեցին ազգային-քաղաքական ինստիտուտ է եղել։

Աբսուրդ կլիներ, եթե օկուպացիոն ռեժիմը հազարամյակների պատմություն ունեցող հայկական հայրենիքի մասը հանձներ, իսկ Եկեղեցու սպասավորները լուռ մնային։

Ամփոփեմ. «հոգևորականներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է (թե՛ ՀՀ, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից)։ Այն նաև հակազգային է։

Կապ չունի, թե դեմքի ինչ վստահ արտահայտությամբ է այդ պնդումն արվում, այն կեղծիք է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին