copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:18 10-12-2025

Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց

Հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Նորայր Կարապետյանի, Արմեն Գեւորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Հակոբ Մարտիրոսյանի գործով այսօրվա դատական նիստում Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմը օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու անվերապահ հիմքով միջնորդեց գեներալի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել:

Այս մասին հայտնում է aravot.am-ը։

Պաշտպանները նիստից հետո նշեցին, որ այս դատական գործընթացը շատ երկար էր ձգձգվում, իսկ Գրիգորի Խաչատուրովը այս պահին գտնվում է ուսումնառության մեջ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով բավարարեց միջնորդությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին