Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 18:54 10-12-2025

Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող տներ. փաստաբանը՝ ՔՊ-ականին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հերթական ՔՊ-ականն է այս օրերին արդարանում իր գնած թանկարժեք անշարժ գույքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Կոռուպցիայի դեմ «պայքարող» այսօրվա իշխանության ներկայացուցիչներին շատ պարզ ու հրապարակային մի հարց ունեմ՝ եկեք հենց իմ օրինակով, շատ հասարակ վերլուծությամբ հասկանանք, թե իսկապե՞ս դուք զրո հանդուրժողականություն ունեք կոռուպցիայի նկատմամբ, թե՞ ստում եք։

Մասնավորապես ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլլարի, ընդհուպ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող արժեքով սեփական տներ, մի քանի բնակարաններ, լավ, թեկուզ մասամբ հիփոթեքով, այն ի վերջո փակել է պետք։

Ինքս երկար տարիներ եղել եմ պետական ծառայության մեջ, զբաղեցրել եմ շատերիցդ ավելի բարձր ու հատկապես ազդեցիկ, լծակներ ունեցող պաշտոններ, մասնավորապես Շիրակի մարզի, ապա Երևան քաղաքի դատախազն եմ եղել, ՀՀ գլխավոր դատախազության տարբեր վարչությունների պետ, մինչ այդ էլ եղել եմ քննիչ, դատախազության դատախազ, ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ և այլն։

Սակայն պետական ծառայության ընթացքում որևէ անշարժ գույք՝ տուն, բնակարան, կամ շոշափելի նյութական արժեք ձեռք չեմ բերել, իմ սոցիալական վիճակում որևէ էական փոփոխություն չի եղել, մինչև օրս էլ ապրում եմ իմ հորական տանը, որտեղ անցել է պատանեկությունս, երիտասարդությունս ու վստահաբար՝ նաև ծերությունս, քանի որ աշխատանքի դիմաց օրինական կարգով, պետության կողմից տրված դրամական բավարարումն ինձ չէր կարող այլ հնարավորություն ընձեռել։

Նշվածի համար իհարկե շատ հպարտ եմ, հակառակն եմ անբարոյականություն համարում։ Ասածս հստակ ապացուցելի երևույթ է, ունեմ շրջապատ, հարազատներ, մտերիմներ, հարևաններ, ծանոթներ, ովքեր ինձ թույլ չեն տա ստել։

Բայց դարձյալ անդրադառնամ ձեզ՝ ՔՊ-ականներ ու ՔՊ-ամերձներ, ինչպե՞ս է ստացվում, որ դուք բազմոցի վրայից եկաք ու պաշտոնի ուժով դարձաք այդպիսին, բայց միաժամանակ պնդում եք, թե իբրև կոռուպցիան ատող եք։

Գուցե այն կարծիքին եք, որ շնորհակա՞լ պետք է լինենք, որ «նախկին» որոշ օդիոզ պաշտոնյաների նման դեռ չունեք մի քանի միլիոն դոլլարանոց դղյակներ, ունեցվածք կամ ի՞նչ իմանանք, որ չունեք ու պարզապես ՀՀ-ում ցուցադրելու հարցում նրանց նման «միամիտ» չեք։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել