Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:00 10-12-2025

Խուզարկություններ են կատարվել Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում: Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):