Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:50 10-12-2025

Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանկարծամահ եղած բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը մահվանից օրեր առաջ իրավապահների մոտ հարցաքննվել է ՆԳ եւ ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր էջում գրել է, որ բժշկին վերջին անգամ տեսել է հերթապահության ժամանակ․ Սահակյանը պատմել է, որ կանչվել է Քննչական կոմիտե, վերադարձել է անտրամադիր ու վիրավորված, խոսվել է նույնիսկ Արծրուն Մարգարյանին հնարավոր արտաշիրիմում անելու մասին, եւ նա «շատ հոգնած» ու ճնշված տպավորություն է թողել։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն, 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Միեւնույն ժամանակ պարզվում է, որ 1999-ին հնգամսյա կալանքից ազատ են արձակվել ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։

Հիմա, ըստ իրավապաշտպան ու մեդիա շրջանակների հրապարակումների, գործը վերաբացվել է, եւ իշխանությունները փորձում են այդ հին, մինչեւ վերջ չբացահայտված պատմությունը օգտագործել քաղաքական նպատակներով՝ կասկածի տակ դնելով գործով առանցքային վկա Հրանտ Պապիկյանի երբեմնի ցուցմունքները, այն դեպքում, երբ վերջինս 2020թ․ պատերազմի օրերին գերեվարվել ու բռնի անհետացել է եւ չի կարող հաստատել կամ հերքել իր խոսքը։

Բայց քննիչը հարցաքննել է լեգենդար բժիշկ Արտավազդ Սահակյանին:

Մամուլում տարիներ առաջ արդեն շրջանառվել էր Արտավազդ Սահակյանի անվան կապը Արծրուն Մարգարյանի գործի հետ տարբեր հրապարակումներում: Հավանաբար դարձյալ մամուլի հրապարակումները Անդրանիկ Քոչարյանի նման մի պատգամավոր ուղարկել է ուժայիններին, որոնք էլ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ վարույթի քննությունը վերսկսել են եւ արտաշիրիմում անելու պլաններ գծել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել