copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 23:03 09-12-2025

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ եկեղեցու գործունեության ազատության ու ինքնավարության վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց. հայտարարություն։

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Այդ մասին այսօր հայտարարություն են տարածել մի շարք հասարակական գործիչներ, այդ թվում` լրագրող–հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը, ինչպես նաև արևմտյան դրամաշնորհներով աշխատող մի շարք ՀԿ–ներ։

Նրանք դատապարտում են ՀՀ իշխանությունների գործողությունները, որոնք խաթարում են եկեղեցու ինքնավարությունը։

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական ՀԿ–ներս և անհատներս, մեր խոր մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում ՀՀ–ում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում ՀՀ Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը»,– ասված է հայտարարության մեջ։

Իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը հայտարարության հեղինակներն ապօրինի և դատապարտելի են համարում:
«Անընդունելի են նաև եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը»,– նշել են նրանք։

Հայտարարության հեղինակները նաև խստորեն դատապարտել են ՀՀ ուժային կառույցների, ներառյալ` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։

Նրանք մտահոգիչ են համարել քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը եկեղեցու սպասավորների նկատմամբ, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ։ Ըստ նրանց` անընդունելի են ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը, որը կարող է խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա։

Ըստ այդմ, հայտարարության հեղինակները պահանջում են` ՀՀ իշխանությունից և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարության վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի