Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:38 09-12-2025

Ինչ է իրականում տեղափոխվում Ադրբեջանից ՀՀ․ տնտեսագետը չի հավատում նավթին

Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, Դոհայում ընթացող միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար Վրաստանը տուրք չի գանձի, այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Պաշտոնական Թբիլիսին տեղեկացրել է, որ անցած շաբաթվա վերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից՝ թե որ երկրից՝ չի հստակեցվում։

«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղի»-ին հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը»,- նշված է հայտարարությունում։

Ադրբեջանական նավթամթերքի միանվագ անվճար փոխադրում իրականացնելու մասին հայտարարելով՝ պաշտոնական Թբիլիսին նաև ընդգծել է, թե Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական ու հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում նավթավերամշակման գործարան գոյություն չունի․ դա առաջին և ամենակարևոր հանգամանքն է։

«Այսինքն՝ եթե որևէ մեկը պնդում է, որ նավթ է ներմուծվում Հայաստան, ապա դա արդեն իրականությանը չի համապատասխանում։ Նավթի վերամշակումը ռեկտիֆիկացիոն բարդ տեխնոլոգիական գործընթաց է, և նման գործարան կառուցելը 400-ից 600 միլիոն դոլար ներդրում է պահանջում․ դա փոքր արտադրամասով կամ արհեստական, փոքր տարողունակությամբ սարքավորումներով հնարավոր չէ իրականացնել։ Հայաստանում նման տեխնոլոգիական գիծ պարզապես չկա։ Հետևաբար՝ այն, ինչ Հայաստան է գալիս, նավթ չէ։

Ի՞նչ կարող է ներկրվել։ Ամենայն հավանականությամբ՝ խոսքը արդեն վերամշակված նավթամթերքների մասին է։ Դրանք կարող են լինել կամ քսայուղեր, կամ դիզելային վառելիք։ Ադրբեջանը ունի նման արտադրության հսկայական հզորություններ՝ Սումգայիթում և երկրի այլ հատվածներում գործող երեք-չորս խոշոր նավթավերամշակման ձեռնարկություններ։ Ամենայն հավանականությամբ հենց այդ գործարաններից է Հայաստան արտահանվում դիզելային վառելիքը, և ամբողջ պատմությունը հիմնականում սրան է վերաբերում։

Այժմ փորձ է արվում ստեղծել ապրանքների տեղափոխման համար որոշակի լոգիստիկ կապ, որը ապագայում կարող է ծառայել ավելի լայն տնտեսական հարաբերությունների հիմք դառնալուն։ Այդ գործընթացի նպատակներից մեկն այն է, որ եթե ռուսական դիզելի կամ ռուսական բենզինի ներկրման լոգիստիկ շղթաների հետ կապված խնդիրներ առաջանան, Հայաստան–Ադրբեջան ուղղությամբ այլընտրանքային ուղի արդեն ձևավորված լինի։ Սա միայն Հայաստանի և Ադրբեջանի նախաձեռնությունը չէ։ Այն ավելի լայն քաղաքական միտում ունի՝ տեղավորվելով Եվրոպական Միության այն քաղաքական գծի մեջ, որը նպատակ ունի աստիճանաբար նվազեցնել Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա առաջին խմբաքանակի տեղափոխման համար նրա երկաթուղու օգտագործումը տրամաբանական էր։ Վրաստանը տրանզիտ ապահովելու դիմաց ստանում է վճար՝ որոշակի ռենտա։ Դա մեծ գումար չէ, բայց եկամուտ է։ Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, կողմերը Վրաստանից խնդրել են աջակցել առաջին՝ փորձնական փոխադրմանը։ Վրաստանի համար դա նաև որոշակի PR հնարավորություն է, թեև գումարները փոքր են։ Սակայն այս ամենը Վրաստանի համար երկարաժամկետ շահավետ չի լինի, որովհետև եթե տնտեսական մերձեցման գործընթացները շարունակվեն և կայունանան, ապա շատ շուտով փոխադրումները կիրականացվեն Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկաթգծով՝ Տավուշից դեպի Ղազախ։ Այնպես որ Վրաստանի մասնակցությունը հիմա պարզապես բարի կամքի դրսևորում է, իսկ ապագայում այդ ենթակառուցվածքներից Հայաստանը և Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, հրաժարվելու են»,- նշեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից