copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 14:53 09-12-2025

Մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կարևոր դեր կխաղա․ Ադրբեջանի վարչապետ

Մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կարևոր դեր կխաղա՝ հաղորդակցության նոր ուղի դառնալով ինչպես «Միջին միջանցքի» այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում: Այս մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Ալի Ասադովը։

«Մեր երկիրն ակտիվորեն զարգացնում է միջազգային տրանսպորտային միջանցնքները, ժամանակակից ենթակառույցներ է ստեղծում»,- ասել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։